Նոր հնարավորություն գործազուրկ երիտասարդների համար

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը մեկնարկում են «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագիրը։ Ծրագիրն ուղղված է Շիրակի մարզի գործազուրկ երիտասարդների կարողությունների զարգացմանն և ՏՏ ընկերությունների ընդլայնմանը:

Ծրագրավորման ինտենսիվ դասընթացներ են անցնելու 17-35 տարեկան 200 գործազուրկ երիտասարդներ, որոնք հետագայում կաշխատեն թիմերով Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերությունների կողմից առաջարկվող նախագծերի վրա։

Դասընթացները լինելու են անվճար։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է, որ առնվազն 90 մասնակիցներ կանցնեն աշխատանքի։ Դիմում-հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է, և հետաքրքրված անձինք կարող են լրացնել դիմում-հայտն այստեղ:

Բոլոր դիմորդները պետք է հանձնեն մաթեմատիկայի ոլորտում ունեցած գիտելիքները և տրամաբանությունը ստուգող թեստ և հարցազրույց։  Թեստը և հարցազրույցը տեղի կունենան մարտ ամսին

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ: