Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

RadioApp

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա սովորական ռադիո-հավելված է, որով կարելի է ունկնդրելլ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ռադիոալիքներ:

screen696x696 (21) screen696x696 screen696x696 (1)

Rover

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի հոգ տանել ընտանի կենդանու մասին, եթե օրվա ընթացքում շատ զբաղված եք լինում և օրինակ չեք կարող զբոսանքի տանել շանը կամ էլ տանը միայնակ է մնացել և խնամող չունի, ապա Rover-ում հնարավոր է գտնել մեկին, ով կանի այդ ամենը ձեր փոխարեն: Այստեղ գրանցված է մոտ 65 000 ընտանի կենդանու խնամող:

screen696x696 (2) screen696x696 (3) screen696x696 (4)

Magnifier Flash

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա պարզ խոշորացույց + լապտեր հավելված է: Հնարավոր է մանր առարկաները դիտալկել խոշորացնելով և միաժամանակ լուսավորել:

screen696x696 (5) screen696x696 (6) screen696x696 (7)

Tiggly Story Maker

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նախատեսված է փոքր երեխաների համար: Նրանք կարող են, տառերը տեղաշարժելով, նոր բառեր կազմել և սովորել դրանց գրելաձևը, նշանակությունը:

screen520x924 (2) screen520x924 (3)

Cigar Notes – Humidex

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածը սիգար ծխելու սիրահարների համար է: Հնարավոր է թվայնացնել սիգար ծխելու ձեր պատմությունը: Այստեղ հնարավոր է նշումներ անել սիգարը ծխելու ընթացքի վերաբերյալ, գնահատականներ տալ և արձագանքներ թողնել սիգարների մասին:

screen696x696 (8) screen696x696 (9)screen696x696 (8)

Pixel Boat Rush

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում անհատական նախըտրություններով պատրաստված նավակը պետք է, հակառակորդների դեմ պայքարելով ծովի ալիքների վրայով, հասցնել վերջնագծին:

screen520x924 (4) շ