Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 17)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Candy Blast Madness

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա փազլ խաղ է, որում հասանելի են 5 տարբեր թեմաներով խաղեր: Քաղցրավենիքի հրավառությամբ հավաքեք միավորներ և բացեք նոր աշխարհներ:

New York Travel Guide and Offline City Map

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա օֆլայն ճանապարհորդական ուղեցույց է Նյու Յորքում: Հավելվածը թույլ է տալիս լրացված իրականության օգնությամբ ճանաչել քաղաքը, գտնել անհրաժեշտ հաստատությունները, տեսարժան վայրերը: Այն պարունակում է հետաքրքիր տեղեկատվություն այս կամ այն վայրի մասին: Հասանելի է նաև օֆլայն ռեժիմում գործող քարտեզ:

Angry Birds POP! – Bubble Shooter

Գինը՝ 1.99$ – անվճար

Հայտնի Angry Birds-ի փուչիկներ պայթեցնելու խաղն արդեն 25 միլիոն ներբեռնում ունի: Այստեղ հասանելի է մոտ 1000 փազլ: Այսօր խաղը կարող եք ձեռք բերել անվճար:

Tweetroot for Twitter

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք  Twitter-ի օգտատերերի ամենահաճախ օգտագործվող բառերից պատրաստել բառային ամպ: Պետք է հավելվածում նշեք, որևէ օգտատիրոջ անուն և հավելվածը, վերլուծելով տվյալ օգտատիրոջ վերջին 1000 թվիթները, կվիզուալիզացնի ամենաշատ օգտագործված բառերը, նաև hashtag-երը:

Toca Kitchen

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում երեխան կարող է տիրապետել խոհանոցային հմտությունների: Պետք է 4 տարբեր կերպարների համար ուտելիք պատրաստի և կերակրի: Յուրաքանչյուր կերպար ունի իր նախասիրությունները և ամեն անգամ պետք է համապատասխան ուտելիք պատրաստի:

Motorsport Manager

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում կարող եք կազմել ձեր մրցավազքային թիմը, աշխատանքի վերցնել վարորդների, կատարելագործել մեքենան, ներդրումներ կատարել դրա տեխնիկական զարագաման համար: Իրակական ժամանակում հետևել մրցավազքի ընթացքին: Հաղթել առաջնություններում և գլխավորել վարկանիշային ցուցակը: