Բանակից ՏՏ ոլորտ. Սիներջի ընկերությունն անվճար դասընթացներ կանցկացնի

«Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում Սիներջի ընկերությունը ծրագրավորման անվճար դասընթացներ է իրականացնում շուրջ 40 զորացրված երիտասարդների համար: Այս մասին զորացրված երիտասարդների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Սիներջի ընկերության հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը:

Ընկերության կողմից անցկացված նախնական թեսթավորման արդյունքների հիման վրա ձևավորվել է 3 խումբ, որտեղ ընկերության առաջատար մասնագետները կդասավանդեն HTML/CSS/Wordpress, Linux և QA manual:

Դասընթացները կմեկնարկեն մարտից: Դասընթացի ավարտին մասնակիցները քննություն կհանձեն: Լավագույն շրջանավարտներն աշխատանքի հնարավարություն կստանան Սիներջի կամ այլ ընկերություններում:

Նշենք, որ այս պահին «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրում ընդգրված երիտասարդների ընդհանուր թիվը հասնում է շուրջ 140-ի: