OnlineKodak.AM. Ֆիլատելիան զարգացնող նոր հայկական սթարթափ

OnlineKodak.AM. Ֆիլատելիան զարգացնող նոր հայկական սթարթափ

Հայկական նոր սթարթափ OnlineKodak.AM-ը իր տեսակի մեջ առաջին առցանց նկարների տպման ծառայություն է, որի միջոցով հնարավոր է առանց Kodak այցելելու, ուղարկել նկարը տպման և ստանալ այն «ՀայՓՈՍՏ» փոստային ծառայությունից ցանկալի վայրում: Այն գործարկվել է 2016թ. դեկտեմբերի 10-ին:

Սթարթափի հիմնադիրը Պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Ջանիկ Սևոյանն է, որը 2016թ. հոկտոմբերի 19-ին նախագահ Սարգսյանի կողմից ստացած կրթական պարգևի միջոցներն ուղղել է OnlineKodak-ի ստեղծմանն ու գործարկմանը: itTrend-ին պատմել է սթարթափի գաղափարի, թիմի ու առաջիկա պլանների մասին:

«Մենք նպատակ ունենք հեշտացնել մարդկանց կյանքը: Այսօր ժամանակը ամենաթանկն է և մարդիկ գրեթե դադարում են նկարներ տպել, որովհետև պետք է գնան կոդակ, նրանց փոխանցեն իրենց նկարները, ընդ որում կրիչով, բջջայինով այդ ընթացքում ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ: Բացի այդ, նպատակ ունենք զարգացնելու ֆիլատելիան և փոստային մի շարք ծառայություններ, քանի որ վերջին 20 տարում ՏՏ զարգացումը հետ է մղել այդ ավանդույթը»,- Ջանիկ Սևոյան:

Օգտատիրոջ նկարները պատվիրման պահից 24 ժամ անց սարքից ավտոմատ ջնջվում են և անհատական նկարները ոչ ոքի մոտ չի պահպանվում: Թիմը մշակել է գաղտնիության քաղաքականություն: Նկարները տպելու համար վճարումը հնարավոր է  կատարել VISA, MasterCard, ArCa քարտերով առցանց համակարգերով և բջջայինով վճարման փոՂանցում ծառայության միջոցով:

Ջանիկ Սևոյանի խոսքով գործարկման պահից հաշված մինչև հիմա տպագրվել է մոտ 10.000 նկար: Սթարթափի զարգացման վրա աշխատում են 4 հոգով: Առաջիկա պլաններում կայքը 70 լեզվով գործարկելն է:

«Թիմը շարժվում է առաջ, շուտով կայքը հասենլի կլինի ավելի քան 70 լեզվով: Առաջիկայում օգտատերերը իրենց պատվիրած նկարով կարող են համակարգից ձեռք բերել աշխարհում առաջին multiPhoto բազմաֆունկցիոնալ նկարները՝ նախատեսված multiFrame ունիվերսալ շրջանակի և multiAlbum բազմաձև ալբոմների համար»,-նշեց Ջանիկ Սևոյանը:

OnlineKodak BrowserApp

OnlineKodak.AM-ում ամենը #հեշտ է, #հարմար և #հասանելի✉ | [դուք և մենք 😉 ] | https://onlinekodak.am/fileՈւղարկեք 🎴️ նկարներ տպագրության`📱️ բջջայինից, 💻️ համակարգչից, 🤳️ պլանշետից, 📷 ֆոտոապարատից, 📺️ smart հեռուստացույցից` 🕓️ Ձեզ հարմար ժամին, 🌇️ Ձեզ հարմար վայրից:💪 OnlineKodak.AM – 📨 ուղարկիր քեզ հարմար վայրից, 🚚 ստացիր քեզ հարմար վայրում 😉© OnlineKodak.AM / #OKvideo / https://onlinekodak.am/video

Posted by OnlineKodak on Freitag, 13. Januar 2017

 

Նունե Գրիգորյան