Հայկական Triple-E սթարթափը ներդրում է ստացել հոլանդական Crosspring ինկուբատորից

Հայկական սթարթափ Triple-E-ն լրացված իրականության (augmented reality) հարթակ է, որը թույլ է տալիս ցանկացած մակերևույթի վրա վիրտուալ օբյեկտներ ավելացնել: Հարթակն առանձնահատուկ է նրանով, որ ապահովում է եռաչափ նկարների բարձր որակ: Սթարթափի ապագային հավատացել և ներդրում է կատարել հոլադական Crosspring ինկուբատոր ընկերությունը, որի հիմնադիրն է STEP 2016-ի  «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի ժյուրիի անդամ Մորիս Բեքենդ Վերվին:

Triple-E-ն STEP 2016-ի  «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի 5 հաղթողներից մեկն է: Մինչ այդ էլ IBM ISTC Startup Challenge-ում, Smarter Armenia Hackathon-ում են հաղթող ճանաչվել:

itTrend-ի հետ զրույցում Triple-E թիմից հայտնեցին, որ մրցույթում հաղթելուց հետո, սկսել են բանակցային փուլ, որի արդյունքում ստացել են ներդրումը: Այն ուղղելու են հարթակի հնարավորինս անկախացմանն ու տեխնիկակական զարգացմանը: Նախատեսում են արդեն պատրաստի տարբերակով գործարկել մարտի վերջին՝ iOS և Android համակարգերում, նաև կգործի web տարբերակ: Ստարտափի հիմնադիրն է իրանցի Արյան Բեհզադին, թիմում ընդգրկված է ևս 3 հայ մասնագետ:

Հարթակում օգտագործվող տեխնոլոգիան մրցակից հավելվածներից տարբերվում է նրանով, որ վիրտուալ իրականության օբյեկտի ճանաչման համար նշաններ անհրաժեշտ չեն. տեխնոլոգիան հեշտությամբ ճանաչում է հարթ մակերևույթի վրա «թաքցրած» առարկաները:

https://www.facebook.com/triplee.ar/videos/964102667041473/

 

Նունե Գրիգորյան