Image to Image. Նեյրոցանց, որը խզբզոցը կդարձնի «լուսանկար»

Ամերիկացի ծրագրավորող Քրիստոֆեր Հեսսեն ներկայացրել է Edges2cats ծրագիրը, սա օնլայն web ծառայություն է, որը նեյրոցացերի միջոցով խզբզոցը վերածում է գունավոր նկարի: Տրանսֆորմացիայի համար ծրագիրն օգտվում է մի քանի հազար նկար պարունակող բազայից:

Կարող եք մկնիկով նկարել սև ու սպիտակ խզբզոց և սեղմել Process, որից հետո տեսնել արդյունքը, որը հնարավոր է պահպանել:

Բացի կատուներից հնարավոր է նկարել տուն, շենք, կոշիկ, պայուսակ և այս ամենը նեյրոցացերի օգնությամբ: Գաղափարն իրականացնելու համար Հեսսեն օգտագործել է pix2pix ծրագիրն ու Google TensorFlow-ն: