iPhone 8. Ամենատարածված կանխատեսումներն ու ենթադրությունները

iPhone 8. Ամենատարածված կանխատեսումներն ու ենթադրությունները

Ե՞րբ կթողարկվի iPhone 8-ը, ինչպիսի՞ տեսք կունենա, ի՞նչ նոր հնարավորություններ ու առավելություններ կունենա, որքա՞ն կարժենա: Անվերջ շրջանառվող խոսակցություններ ու քննարկումներ, կանխատեսումներ ու ենթադրություններ: Ներկայացնում ենք Apple ընկերության ամենասպասված սմարթֆոնի՝ iPhone 8-ի մասին պտտվող լուրերից ամենատարածվածները:

iPhone 8-ը կճանաչի դեմքեր

Ըստ տարածված խոսակցությունների սմարթֆոնը օժտված կլինի հատուկ տեխնոլոգիայով, որը թույլ կտա ճանաչել և նույնականացնել դեմքերը: Այս ֆունկցիան կաշխատի նոր «լազերային սենսորով» և դիմային պանելի վրա տեղադրված ինֆրակարմիր հաղորդիչով: Այս խոսակցությունները ակտիվացան հատկապես փետրվարի 20-ից, երբ Apple ընկերությունը ձեռք բերեց RealFace սթարթափը, որն էլ հենց ստեղծել է դեմքերի արագ ճանաչման այդ տեխնոլոգիան, որը ընդամենը մի քանի վայրկյանում կարողանում է հիշել և հետագայում արդեն նույնականցնել մարդկանց դեմքերը:

Անլար լիցքավորում

Barclays-ը զեկույցում նշել է, որ iPhone 8-ը համալրված կլինի անլար լիցքավորման տեխնոլոգիայով: Հայտնի է նաև, որ Apple- ը, շատ մոտ է այդ գաղափարի իրականացմանը, քանի որ 2016-ի սեպտեմբերին ընկերությունը դիմում է ներկայացրել անլար լիցքավորման կայան ստեղծելու արտոնագիր ստանալու համար: Ինչպես նաև, այդ մասին Sharp ընկերության տնօրեն Թայ Ջեն-վուն հայտնել է իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ, որից հետո գրեթե կասկած չկա խոսակցությունների իրական լինելու վերաբերյալ:

OLED դիսփլեյ

Սա ամենատարածված ենթադրություններից մեկն է: 2017թ. փետրվարին  GSMArena-ն հայտարարեց, որ Apple-ը Samsung ընկերությանը պատվիրել է 60 մլն. OLED դիսփլեյներ: iPhone 7-ում գործածված LSD-ին կփոխարինի OLED-ը: Վերջինս մի քանի չափանիշներով գերազանցում է LSD էկրաններին:  Նրանք առավել էներգաարդյունավետ են, ավելի լավ են ցուցադրում գույները, ինչպես նաև ավելի պայծառ են:

Անտեսանելի Home կոճակ

2017թ. հունվարին տարծվեցին լուրեր, որ Apple-ը Touch ID-ում կօգտագործի օպտիկական սենսորներ, որի արդյունքում էլ Home կոճակը անտեսանելի կլինի, քանի որ օպտիկական սենսորները կարողանում են սկանավորել մատնահետքերը  OLED դիսփլեյի միջոցով:

Էկրանը կզբաղեցնի առջևի ամբողջ մակերեսը

Այս մասին խոսակցություններն սկիզբ առան, երբ բլոգեր Ջոն Գրուբերը պատմեց, որ նեքին տեղեկություն ունի, համաձայն որի՝ սմարթֆոնի առջևի մակերեսը ամբողջությամբ կզբաղեցնի էկրանը և եզրերը շրջանակ չեն ունենա:

Ապակե կորպուս և մետաղական շրջանակ

Եվս մեկ քննարկումների արժանացած ու հակասական կարծիք այն մասին, որ iPhone 8-ը կունենա ապակե կորպուս, ինչպես Սթիվ Ջոբսի ներկայացրած վերջին սմարթֆոնի՝ iPhone 4/4s-ի դեպքում է: Նախկին ալյումինե կորպուսին կփոխարինի ապակին, մետաղական կլինի միայն շրջանակը:

iPhone 8-ը կարժենա 1 000 դոլար

Կանխատեսումները չեն սահմանափակվում միայն տեսքով կամ էլ տեխնիկական բնութանգրիչներով: Գինը նույնպես նախապես կանխորոշվել է: Ըստ Fast Company-ի լրագորղ  Մարկ Սալիվարի iPhone 8-ը կարժենա 1 000 դոլար, նույնիսկ ավելի թանկ: Նշված տեխնոլոգիաների կիրառումը և նորարարությունները կձևավորեն գինը, որն էլ կլինի ընկերության երբևէ թողարկած ամենաթանկ սմարթֆոնը: