Անվճար դարձած iOS-հավելվածներ (փետրվարի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Simplique

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի տարբերվել և յուրօրինակ դարձնել սնարթֆոնի էկրանը: Հնարավոր է փոխել lockscreen-ի նկարը Simplique-ի միջոցով՝ նկարելով նոր նկար կամ էլ պարզապես ձեր նախընտրելի նկարնեից մեկը տեղադրելով:

War of Eclipse

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ռետրո ոճով պատրաստված՝ pixel art խաղ է: Հնարավոր է 7 հզոր ռազմանավերից մեկն ընտրել և այն ձեր նախընտրությամբ հարմարեցնելուց հետո սկսլել պայքարը: Կրակել ու կռվել 35 տարբեր թշնամիների դեմ, այդպիսով հավաքել միավորներ և արդյունքներով կիսվել ընկերների հետ:

Subtraction Flashcard

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս խաղը նախատեսված է մանկապարտեզի տարիքի երեխաների համար: Այն ուսուցողական է: Հնարավոր է ձեռք բերել մաթեմատիկական տարրական գիտելիքներ տրամաբանական բազմաբնույթ փազլ խաղերի միջոցով:

The Shadow Sun

Գինը՝ 2.99$ – անվճար

Հնագույն քաղաք Շարը աստիճանաբար խորհրդավոր մթության մեջ է թաթախվում: Պետք է հանել սուրը և առաջնորդել մարտիկներին, պայքարել ու կռվել միստիկ թշնամիների դեմ: Խաղում կան նաև տրամաբանական փազլներ, որոնց միջոցով կբացահայտվեն գաղտնիքներ ու կհայտնվեն խաղը շարունակելու նոր ուղղություններ ու բանալիներ: