Ինչպե՞ս թաքցնել անձնական ֆայլերը Android համակարգում

Ինչպե՞ս թաքցնել անձնական ֆայլերը Android համակարգում

Բոլորս էլ ունենք այնպիսի ինֆորմացիա` ֆայլեր, նկարներ, նշումներ, որոնք նախատեսված չեն օտար աչքերի համար: Ի՞նչպես պահպանել և թաքցնել գաղտնի ֆայլերը Android համակարգում: Առաջարկում ենք 2 միջոց, որոնք կօգնեն այդ հարցում:

GalleryVault

Գինը՝ անվճար

Այս հավելվածում կարելի է պահպանել  անձնական ֆայլեր, նկարներ, տեսանյութեր՝ սահմանելով մուտքի PIN-կոդ: Բացի ֆայլերից, հնարավոր է նաև թաքցնել հավելվածի նշանը և ոչ ոք գլխի չի ընկնի, որ որևք ինֆորմացիա թաքցնելու միտում կա:

Թաքցրած բովանդակությունը հեշտ կառավարելի է, այն կարգավորումներով հնարավոր է պահպանել առանձին թղթապանակներում: Ֆայլերը, Նկարները, տեսանյութերը հնարավոր է դիտել հենց հավելվածում և բացելու համար հավելյալ ծրագիր անհրաժեշտ չէ:

Հավելվածն անվճար է, սակայն ունի վճարովի տարբերակ, որը գովազդից զերծ է և ունի հավելյալ ծառայություններ: Եթե սխալ PIN-կոդ է մուտքագրվում, ապա այն ավտոմատ կերպով այդ պահին նկարում է օգտատիրոջը:

Folder Lock

Գինը՝ անվճար

Սա նույնպես անվտանգության համար նախատեսված հավելված է: Այստեղ հնարավոր է թաքցնել անձնական նկարներ, տեսանյութեր, աուդիո-ֆայլեր, նշումներ: Ֆայլերը պաշտպանվում են PIN-կոդով, գրաֆիկական բանալիով և գաղտնաբառով:

Հավելվածն ինքնուրույն դասակարգում է ֆայլերը թղթապանակներում՝  ըստ ժանրերի: Գաղտնի նշումներ կարելի է անել հենց ինտերֆեյսում: Նախորդի նման այստեղ էլ անհրաժեշտ չեն հավելյալ ծրագրեր բովանդակությունը դիտելու համար:

Կա նաև Folder Lock Pro վճարովի տարբերակը, որը նույնպես ազատում է գովազդից և պարունակում է հավելյալ ծառայություններ՝ կապված ամպային համակարգերում պահպանվող ֆայլերի հետ: 

Ահա այս 2 տարբերակը Android համակարգի համար կարելի է օգտագործել հատուկ այն ֆայլերի համար, որոնցով նպատակահարմար չեք գտնում կիսվել այլ անձանց հետ: Միշտ էլ հնարավոր է սարքավորման վրա գաղտնաբառ դնել և այդ դեպքում սարքավոման ամբողջ պարունակությունը առհասարակ չի եչևա: Սակայն լինում են դեպքեր, երբ ընկերների, երեխայի խաղալու, նկարներ նայելու համար այդքան էլ հարմար չէ ամեն անգամ գաղտազերծել: Հնարավոր է թաքցնել միայն այն բովանդակությունը, որը խիստ գաղտնի է և նախատեսված է միայն ձեզ համար: