Ինչպե՞ս հետ վերադարձնել App Store-ում գնումների գումարը

Քչերը գիտեն, որ App Store-ում օնլայն գնումներ կատարելուց հետո, հնարավոր է գումարը հետ վերադարձնել: Ինչպե՞ս հետ վերադարձնել App Store-ում ծախսած գումարը: Առաջարկում ենք 2 տարբերակ:

Նախ նշենք, որ App Store-ում հնարավոր է հետվերադարձը, եթե սխալմունք է եղել, գնման համաձայնություն չեք տվել կամ օրինակ գնված հավելվածը չի համապատասխանում նկարագրությանը, անհամատեղելի է սարքավորման հետ: Նման դեպքերում պետք է անել մի քանի պարզ գործողություն:

Տարբերակ 1. Գումարի հետվերադարձը iTunes-ի միջոցով

Այս մեթոդը կիրառելու համար նախ անհրաժեշտ է համակարգչում ունենալ iTunes-ը: Ինչպես գիտեք macOS-ում այն արդեն իսկ կա, բայց եթե ձեր համակարգիչը Windows համակարգով է աշխատում, ապա կարող եք ներբեռնել Apple-ի կայքից հետևյալ հղումով:

Apple-ը բավականին ուշադիր վերաբերմունք ունի յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ և դրանք մանրակրկիտ ձևով ֆիքսվում են: Գնումների պատմությունը տեսնելու համար պետք է մուտք գործել հաշիվ և iTunes-ի մենյուից ընտրել «Учётная запись» → «Просмотреть».

Այստեղ գտնում ենք «Purchase History» ենթաբաժինը և սեղմում «See All»:

Այդ գործողություններից հետո կգտնեք իրականացրած բոլոր գործարքների ցանկը՝ ամսաթվերով և հաշիվներով: iTunes-ում ներկայացվում է վերջին 10 գործարքները, ավելի վաղ կատարված գործարքները տեսնելու համար կարող եք օգտվել «Previous (Next)» ուղղորդող կոճակներից:

Այս ցանկից ընտրում ենք այն գործարքը, որի գումարը ցանկանում ենք հետ վերադարձնել և սեղմում ենք ամցաթվից ձախ տեղակայված սլաքը:

Սլաքը սեղմելուց հետո բացվում է ավելի մանրամասն ցանկ՝ կապված տվյալ օրվա գործարքների հետ: Եթե այդ օրը մի քանի գործարք եք կատարել, ապա բոլորը այստեղ կերևան: Փոխհատուցում պահանջելու համար հարկավոր է սեղմել «Report a Problem» հղումը:

Այժմ բրաուզերում բացված պատուհանում պետք ներկայացնել փոխհատուցման պատճառը՝ ընտրելով խնդիրը առաջարկվող ցանկից, որից հետո հարկավոր է կարճ հաղորդագրություն թողնել աջակցության կենտրոնի համար: Այս հաղորդագրությունը, բնականաբար, պետք է անգլերենով թողնել:

Այստեղ նրբություն կա, պետք է փոխհատուցման պատճառներից ընտրել 1-ին կամ 2-րդ տարբերակները (գնումը կատարվել է առանց իմ համաձայնության կամ կատարվել է սխալմամբ): Հենց այս 2 դեպքում հավանականությունը մեծ է, որ գումարը կվերադարձվի, մնացածի պարագայում կխնդրեն, որպեսզի կապ հաստատեք ծրագրավորողների հետ խնդիրը լուծելու համար:

Հաղորդագրություն գրելու հատվածում, հարկավոր է կարճ որևէ պատճառ ձևակերպել, օրինակ գնումը կատարել է երեխան սխալմամբ, առանց թույլտվության կամ ձեր իմացության:

Այս գործողությունները կատարելուց հետո սեղմում ենք «Submit» և մեզ ցույց կտա ստանդարտ հաղորդագրություն, որի համաձայն գումարը ետ կվերադարձվի նույն հաշվեհամարին 5 օրվա ընթացքում: Հաճախ նշվածից ավելի արագ է լինում:

Եթե ձեզ չեն մերժում և գումարը հետ եք ստանում, ապա ձեզ հավեյալ էլ. նամակ են ուղարկում, ինչպես նաև այդ մասին նշում է ավելանում գնումների պատմության մեջ:

Տարբերակ 2. Գումարի հետվերադարձը Apple.com-ի միջոցով

Երկրորդ տարբերակը, որն առաջարկում ենք, ըստ էության, առաջինի նման է, բայց ավելի հեշտացված տարբերակն է: Պետք է գտնել Apple.com-ում «Report Problem» հղումը: Սրա առավելությունն այն է, որ հնարավոր է իրականացնել iPhone-ով կամ էլ iPad-ով:

Գործողությունների ալգորիթմը նախորդի նման է, գրեթե նույնն է: Անցնում ենք հետևյալ հղումով, լիազորվում ենք, այնուհետև գտնում ենք հավելվածը, գումարը, որը պետք է հետ վերադարձնենք և սեղմում ենք Report Problem՝ նկարագրելով պատճառը:

Փոխհատուցման շանսերը բավակնին մեծ են, հատկապես եթե դիմում եք առաջին անգամ կամ էլ հազվադեպ եք դիմում նման քայլի: Կարևոր է նաև իրականացրած գնումից անցած ժամանակը, որքան շուտ դիմեք այնքան հաջողելու հավանականությունը բարձր է:

Նշենք, որ այս միջոցները չարաշահելը խորհուրդ չի տրվում: Հիշեք, որ գումարի փոխհատուցումը կատավում է բացառության կարգով, գուցե 3-ից ավելի դեպքում պարզապես մերժում ստանաք: