Համացանցում հայտնվել են Samsung Galaxy S8-ի իրական նկարները

World Mobile Congress-ին այս տարի ակնկալվում էր, որ Samsung ընկերությունը կներկայացնի իր նոր Galaxy S8-ը, սակայն այն դեռ պաշտոնապես չի ներկայացվել: Ինչպես iPhone 8-ի, այնպես էլ Galaxy S8-ի դեպքում համացանցում լուրերը, խոսակցություններն ու կանխատեսումները չեն դադարում:

Բայց այս անգամ համացանցում հայտնվել է Galaxy S8-ի իրական նկարը, որը ներկայացրել է հայտնի սյունակագիր Էվան Բլասը (Evan Blаss): Սա իրական Galaxy S8-ն է, ահա, թե ինչ տեսք ունի այն:

Ինպես երևում է, նախկինում տարածված գրեթե բոլոր կանխատեսումները համապատասխանում են իրականությանը; Այս մոդելի դիսփլեյը մեծ և կորացած եզրերով է: Ձախ կողմում տեղակայված են ձայնը կարգավորող և Power կոճակները: Աջ կողմում ևս մեկ կոճակ կա, որը ամենայն հավանականությամբ անհատական ինտելեկտուալ օգնականի կոճակն է: Սմարթֆոնի վրա բացակայում են ֆիզիկական նավիգացիոն ստեղները և մատնահետքի սկաների կենտրանական կոճակը: Հուսանք, որ այս մոդելը ավելի ապահով մարտկոց կունենա և պայթյունավտանգ չի լինի:

Ավելի մանրամասն տեխնիկական բնուգարիչները հայտնի կդառնան միայն պաշտոնական ներկայացումից հետո, որը կկայանա մարտի 29-ին, պատահական չէ նկարում սմարթֆոնի էկրանին պատկերված ամսաթիվը: Մինչ այդ առաջարկում ենք ծանոթանալ MWC-2017-ին Samsung-ի ներկայացրած նոր մոդելներին՝ այստեղ: