Shadowmatic-ը արդեն կարող են խաղալ նաև Android օգտատերերը

Shadowmatic-ը արդեն կարող են խաղալ նաև Android օգտատերերը

Հայկական Shadowmatic-ը թողարկվել է նաև Android օգտատերերի համար: Խաղն անվճար հասանելի է Google Play-ում: Triada Studio-ի ստեղծած և շատ կարճ ժամանակում աշխարհում մեծ տարածում գտած Shadowmatic-ը մինչ այս հասանելի էր միայն iOS օպերացիոն համակարգի համար:

Այժմ ի ուրախություն խաղի երկրպագուների՝ երկար սպասումից հետո, արդեն իսկ հնարավոր է այն ներբեռնել և խաղալ Android սարքավորումներով: Ընկերությունը հայցել է Android օգտատերերի ներողամտությունը և շնորհակալություն հայտնել երկար սպասելու համար:

Նշենք, որ այն թողարկվել է 2015-ի հունվարին, 2016-ի մարտին խաղը International Mobile Gaming Awards (IMGA) միջազգային մրցանակաբաշխությանը ճանաչվեց հաղթող երկու անվանակարգերում, իսկ 2015թ. հունիսին արժանացավ Apple Design Award (ADA) մրցանակի:

Խաղի ստեղծման, անցած ճանապարհի, երկրպագուների սպառնալիքների մասին ittrend.am-ի զրույցը  Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանի հետ կարող եք կարդալ այստեղ: