Sony Xperia XZ Premium-ը ճանաչվել է MWC-2017-ի լավագույն նոր սմարթֆոն

Բարսելոնայում կայացած Mobile World Congress-ում այս տարի լավագույն նոր սմարթֆոն է ճանաչվել  Sony Xperia XZ Premium-ը, այն գերազանցել է Huawei P10 Plus-ին, LG G6-ին և այլ ընկերությունների ներկայացարծ սարքավորումներին:

Sony ընկերության այս մոդելն առանձնանում է իր տեսախցիկի հնարավորություններով,  որը կարող է 1 վայրկյանում 960 կադր հաճախականությամբ Slow-mo-վիդեո նկարել:

Նոր Sony XZ Premium-ի Triluminos էկրանի շնորհիվ 40%-ով ավելի պայծառ է՝ համեմատած Xperia Z5 Premium-ի հետ: Նոր սմարթֆոնը օժտված է HDR տեխնոլոգիայով, որն ինչպես գիտեք ավելի որակյալ է դարձնում պատկերը և նոր մակարդակի է հանում տեսանյութերի որակը: Էկրանի մակերեսը ծածկված է Gorilla Glass 5-ով, որը պաշտպանում է փոշու և ջրի ներթափանցումից:

Sony XZ Premium-ը թողարկվել է 2 գունային լուծումներով՝  Luminous Chrome և Deepsea Black: Ինչպես նշեցինք սկզբում այն կարող է 1 վայրկյանում նկարել 960 կադր հաճախականությամբ 720p Slow-mo-տեսանյութ: Սա հնարավոր է դարձել Sony-ի տեսախցիկի եռաշերտ սենսորների միջոցով: Արդյունքը կարող եք տեսնել տեսանյութում.

https://youtu.be/z-MQ6UKVYlU

Տեխնիկական բնութագիր՝

  • Snapdragon 821 միկրոպրոցեսոր
  • 4 Գբ RAM (օպերացիոն հիշողություն)
  •  20 Մպ հիմնական և 13 Մպ դիմային տեսախցիկներ
  •  5,5 դյույմ HDR, Triluminos դիսփլեյ
  • Օժտված է մատնահետքերի սկաներով
  • Օպերացիոն համակարգ՝ Android 7.1

Բացի այս մոդելից Sony ընկերությունը ներկայացրել է  XZs, XA1 և XA1 Ultra սմարթֆոնները, որոնց տեխնիկական առանձնահատկությունների մեր անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ: