Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 8)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Cleu

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա խելացի զարթուցիչ է, որը առավոտյան արթնացնելուց բացի կտեղեկացնի օրվա պլանների մասին, կներկայացնի եղանակի տեսությունը և կօգնի նախապատրաստվել օրվա առաջադրանքներն իրականացնելուն:

Fast Cards – Fastest Possible Card Game

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում կարևոր է արագությունը: Այս խաղաթղթերը հարկավոր է հակառակորդից արագ տեղադրել ազատ տարածքներում:

GoMine.io

Գինը՝ 5.99$ – անվճար

Սա դասական GoMine խաղն է, բայց որոշ ձևափոխություններով: Խաղի այս տարբերակում հնարավոր է օնլայն խաղալ այլ մարդկանց հետ, ինչպես նաև ականները տեղադրել սեփական նախընտրությամբ:

KeyWi Keyboard

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս համակարգչի ստեղնաշարը միացնել սմարթֆոնին: Սա կարելի է օգտագործել սմարթֆոնով երկար տեքստերի հետ աշխատելիս:

The Great Fusion

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում 2022 թվականն է: Հասարակությունը փոխվել է, աղքատները ավելի են աղքատացել, հարուստները՝ հակառակը: Պետք է տարբեր փազլների, առաջադրանքների, քաղաքացիների հետ զրույցների միջոցով փոխել աշխարհը և դարձնել այն ավելի լավը: