Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Animal Math Games

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա ուսուցողական հավելված է՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար: Այն պարունակում է մոտ 100 մաթեմատիկական խաղեր, տարրական խնդիրներ, որոնք լուծելու միջոցով պետք է կենդանիներին հասցնել իրենց տները:

Data Cellular Counter Pro ( monitor data usage )

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է տեսնել և ավելի արդյունավետ կառավարել iPhone-ի և iPad-ի տվյալների օգտագործումը: Հնարավոր է փոխել հավելվածի ինտերֆեյսի գույնը:

Double Player for Music with Headphones Pro

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածի միջոցով հնարավոր է մեկ ականջակալով միաժամանակ լսել և կառավարել 2 տարբեր երգեր:

Jet Scanner

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս սկաներ հավելվածը կօգնի սմարթֆոնի տեսախցիկով թվայնացնել ցանկացած փաստաթուղթ, պահպանել PDF ֆորմատով, խմբագրել և կիսվել ընկերների հետ:

Gardenscapes – New Acres

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել պուրակի խնամքի հարցերում: Տնկել և աճեցնել նոր բույսեր, ծաղիկներ, պտղատու ծառեր և այլն: Խաղն ունի նաև փազլ խաղեր, 100-ից ավելի աշխարհներ և բազմաթիվ հետաքրքիր կերպարներ:

Youda Survivor (Full)

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղը կսովորեցնի ճիշտ պլանավորել ժամանակը: Այն կազմված է 80 աշխարհից, պարունակում է 11 էկզոտիկ անիմացիոն կերպար: Խաղի ընթացքում հարկավոր է բազմապիսի առաջադրանքների միջոցով գոյատևել խորհրդավոր կղզում:

Youda Survivor HD (Full)

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա նախորդի HD տարբերակն է, ավելի կատարելագործված որակով, բայց խաղի էությունն ու առաջադրանքները նույնն են: Այն նախատեսված է iPad-ով խաղալու համար: