Google-ը գնել է մեքենայական ուսուցման հետազոտությունների հարթակ

Google ընկերությունը ձեռք է բերել Kaggle ծառայությունը մեքենայական ուսուցման հետազոտությունների և ուսումնասիրությունների համար: TechCrunch-ի հաղորդմամբ՝ գործարքի մանրամասները չեն հաղորդվում:

Kaggle հարթակում գրանցված է ավելի քան 500 հազար տվյալների վերլուծությամբ և մշակմամբ զբաղվող մասնագետ: Google-ին, այս ծառայության ձեռքբերումը, մեքենայական ուսուցման ամենամեծ ու ակտիվ մասնագիտական համայնքին հասանելիություն կտա:

Kaggle-ը հիմնվել է 2010թ-ին և համարվում է մեքենայական ուսուցման և տվյալների վերլուծության մրցույթների աշխարհում ամենամեծ հարթակներից մեկը: 7 տարվա ընթացքում Kaggle ծառայությունը ներգրավել է 12.5 մլն. դոլար ներդրումներ Index Ventures-ի և SV Angel-ի ֆոնդերից և անհատ ներդրողներից, այդ թվում PayPal-ի հիմնադիր Մաքս Լևչինից, Mail.Ru Group-ի համասեփականատեր Յուրի Միլներից: