Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 14)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Fox Eats Chicks

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել աղվեսին բաց չթողնել և ոչ մի թռչուն: Պետք է առաջ շարժվել պլատֆորմային խաղում և ուտել հանդիպող բոլոր թռչուններին, հավաքել միավորներ և անցնել աստիճանաբար բարդացող աշխարհները:

Marvel Puzzle Quest

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա X-Men-ի, Avengers-ի, S.H.I.E.L.D.-ի, Guardians of the Galaxy-ի հայտնի կերպարներով փազլ խաղ է: Յուրաքանչյուր փուլը հաղթահարելուց հետո արգելաբացվում են նոր հերոսներ:

Week Cal Widget for iOS calendar

Գինը՝ 1.99$ – անվճար

Շաբաթվա ընթացքում պանավորած իրադարձությունները համակարգված ձևով ցույց կտա Week Cal Widget-ը:

Love You To Bits

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս խաղում Կոսմո անունով հերոսը ուսումնասիրում է տիեզերքը, հարկավոր է նրան օգնել բացահայտել այն և գտնել Նովային՝ ռոբոտ ընկերուհուն:

Loose Leaf

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը չի սահամանփակում գրառումներ անելու հնարավորությունը: Ամենն ինչ, ինչ ցանկանում եք գրանցել ու փակցնել հնարավոր է անսահմանափակ սպիտակ էջերում: Մնում է ցուցաբերել ստեղծագործ մոտեցում: