Գողացվել են 1,5 մլն. Instagram հաշիվների գաղտնաբառեր

Google Play-ում հայտնվել են շուրջ 13 հավելվածներ, որոնց իրական նպատակը Instagram-ի օգտատերերի հաշիվների գաղտնաբառերը գողանալն է եղել: Այդ հավելվածները ներկայացված էին որպես Instagram-ում հավանումների, մեկնաբանությունների ու նոր հետևորդների քանակն ավելացնող գործիքներ: Սակայն, ըստ ESET-ի մասնագետների ուսումնասիրությունների, դրանք մոլորեցրել են օգտատերերին և գողացել հաշիվների գաղտնաբառերն ու տվյալները:

Օգտատերերը բեռնել են հավելվածները Instagram-յան էջերը կարճ ժամանակում առաջխաղացնելու նպատակով և հավելվածի միջոցով փորձել են մուտք գործել  իրենց հաշիվ՝ ծածկանունն ու գաղտնաբառը գրելու եղանակով: Արդյունքում այդ ինֆորմացիան գողացվել է:

Որից հետո հավելվածը ծանուցում է ուղարել, որ հաշիվ մուտք գործել չի ստացվում սխալ գաղտնաբառ մուտքագրելու պատճառով: Սա էլ արվել է կասկածներ չհարուցելու համար, քանի որ ինչպես գիտեք Instagram-ը ծանուցում է չարտոնավորված մուտքի դեպքում:

Նշենք, որ այժմ կեղծ հավելվածները հեռացվել են Google Play-ից: Եթե դուք նույնպես ներբեռնել եք ստորև ներկայացված հավելվածները, ապա խորհուրդ ենք տալիս անմիջապես փոխել Instagram-յան հաշվի գաղտնաբառը: