Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 15)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

CosmoJoe

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է փրկել մոլորակը արտաքին թշնամիներից: Հարկավոր է կրակել ու վերացնել թշնամիներին: Հավելվածում առկա են 5 թեմաներից կազմված 50 աշխարհ, զենքերի 14 տեսակ:

File New

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նկարները խմբագրելու համար նախատեսված հավելված է: Նկարներին նոր ու տարբերվող տեսք կարող եք հաղորդել՝ օգտագործելով 70-ից ավել ֆիլտրեր: Հնարավոր է ավելացնել տեքստեր բազմաթիվ տառատեսակներով գրված, ինչպես նաև հավելվածն առաջարկում է սթիքերների լայն ընտրանի:

hyp

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա նյարդերը հանգստացնելու համար է: Հավելվածն առաջարկում է գունային ալիքներին նայելով լիցքաթափվել: Պատկերները մատի մեկ հպումով հնարավոր է փոփոխել և սեփական նախընտրությամբ խմբագրել:

Genies & Gems

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել Թրիքս անունով աղվեսին լուծել փազլները և առաջ շարժվել դեպի ավելի բարդ աշխարհներ:

Breathing Zone: Guided Breathing for Mindfulness

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը շնչառական վարժությունների ուղեցույց է: Այն առաջարկում է շնչառությունը կարգավորող 5 րոպե տևողությամբ ծրագիր՝ հիմնված բժշկական ուսումնասիրությունների վրա:

Wordimals!

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա 100-ից ավելի փուլերից կազմված բառախաղ է: Հարկավոր է տառերը միացնելով գտնել թաքնված բառը: