Հայկական Inapptics-ն արդեն հասանելի է բոլոր օգտատերերի համար

Հայկական Inapptics-ն արդեն հասանելի է բոլոր օգտատերերի համար: Inapptics-ն օգնում է մոբայլ հավելված ստեղծողներին բարձրացնել իրենց հավելվածի եկամտաբերությունը և արդյունավետությունը՝ օգտագործողի պահվածքի վերլուծության և պրոակտիվ հուշումների միջոցով:  Այն այսօր ներառվել է Product Hunt հարթակում:

Այս տարվա մարտին այն ընդգրկվել էր եվրոպական Startup Wise Guys աքսելերացիոն ծրագում, որը կենտրոնացած է B2B սթարթափների վրա, և սովորեցնում է նրանց առաջին հերթին բացահայտել իրական շուկայական պահանջարկն ու ստեղծել պրոդուկտ, որի կարիքը մարդիկ ունեն և պատրաստ են վճարել այն օգտագործելու համար:

itTrend-ին Inapptics-ի համահիմնադիրներ Տիգրան Հակոբյանը և Աշոտ Տոնոյանը հայտնել էին, որ պատրաստվում են գործարկել Inapptics-ի ամբողջական տարբերակը աքսելերացիոն ծրագրի 3 ամիսների ընթացքում:

Մինչ Inapptics-ի վրա աշխատելը թիմը շուրջ 5 տարի ստեղծել է մոբայլ հավելվածներ ամերիկյան և եվրոպական խոշոր ընկերությունների համար:

«Անալիտիկ լուծումները տրամադրում են ահռելի քանակով թվեր ու չարտեր, բայց չեն տրամադրում իրական վերլուծություն: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ ընկերությունները ստիպված են լինում մեծ քանակի գումար ու ժամանակ ծախսել, որպեսզի վերլուծեն այդ տվյալները և գան որոշակի եզրահանգումների: Իրականում այն ինչի կարիքն ունեն այդ ընկերությունները շատ պարզ է` նրանք ցանկանում են տեսնել, թե ինչպես են մարդիկ օգտագործում իրենց մոբայլ հավելվածը: Մենք որոշեցինք լուծել այդ խնդիրը և ստեղծեցինք Inapptics-ը»,- նշել են համահիմնադիրները:

https://www.facebook.com/inapptics/videos/772265619609152/

 

Նունե Գրիգորյան