Խոհարարական լավագույն հավելվածները

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով խոհանոցում պատրաստելու համար նախատեսված լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

BigOven (AndroidiOS)

Գինը` անվճար

Այս հավելվածում հասանելի է մոտ 350,000-ից ավելի բաղադրատոմս: Աշխարհի տարբեր երկրների խոհանոցների հետաքրքիր բաղադրատոմսերը կօգնեն պլանավորել շաբաթվա ճաշացանկը: Հավելվածը թույլ է տալիս նշաումներ կատարել, նախընտրելի հետաքրքիր բաղադրատոմսերը պահպանել՝ ավելի ուշ անդրադառնալու համար:

Yummly (AndroidiOS)

Գինը` անվճար

Այս հավելվածը կարող է դառնալ խոհանոցում խելացի օգնական և ուղեցույց: Այն ժամանակի ընթացքում վերլուծում է օգտատիրոջ նախասիրությունները և ամեն օր առաջարկում է անհատական նախընտրությունների վրա հիմնված նոր բաղադրատոմսեր: Հավելվածում հասանելի է 1 միլիոնից ավելի բաղադրատոմս՝ ուղորդող տեսանյութերով: Հավելվածի user-friendly ինտերֆեյսն ավելի գրավիչ է դարձնում այն օգտագործման համար:

Kitchen Stories (AndroidiOS)

Գինը` անվճար

Միլիոնավոր օգտատերերի կողմից սիրված հավելվածներից մեկը Kitchen Stories-ն է: Այն նախատեսված է և՛ պրոֆեսիոնալ խոհարարների, և՛ պարզապես պատրաստել սիրողների համար, որը կօգնի կատարելագործել խոհանոցային հմտությունները: Այս հավելվածում հնարավոր է առանձնացնել սիրելի բաղադրատոմսերը՝ հաճախ անդրադառնալու նպատակով:

My New Roots (iOS)

Գինը` $4.99

Այս հավելվածը նախատեսված է առողջ ապրելակերպ վարող և առողջ սննդակարգի հետևողների համար: Սա հայտնի բլոգեր Սառա Բրիթոնի հավելվածն է: Նա այստեղ ներկայացնում է 120-ից ավելի առողջ սնվելու բաղադրատոմսեր՝ պատրաստման ընթացքի տեսաուղեցույցով: Սա հատկապես դուր կգա բուսակերներին, քանի որ կա առանձին բաժին՝ նախատեսված հենց նրանց համար:

Food Network in the Kitchen (AndroidiOS)

Գինը` անվճար

ԵՎս մեկ օգտակար և հետաքրքիր հավելված ենք առաջարկում: Այս մեկում առկա են ամենահեղինակավոր ռեստորանների հանրաճանաչ շեֆ խոհարարների բաղադրատոմսերը, խորհուրդներն ու ուղեցույցները: