Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Pointillisted

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա լուսանկարները խմբագրելու համար նախատեսված հավելված է, որի միջոցով հնարավոր է ստանալ խճանակրի էֆեկտով նկարներ:

Wee Subs

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում երեխան պետք է կառուցի սեփական սուզանավը՝ հավաքելով և իրար միացնելով 54 մասերը: Այնուհետև պետք է ընտրի 10 սուզակներից մեկին և այն իջեցնի ծովի հատակ:

palmEM

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա առողջապահական հավելված է: Այստեղ հնարավոր է գտնել տարբեր հիվանդությունների, դեղորայքի մասին տեղեկատվություն: Այն նաև առաջին օգնութուն ցուցաբերելու ուղեցույց է:

Stopwatch+: Accurate Mechanical Analog Timepiece

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա վայրկյանաչափ է: Այն ճշգրիտ չափում  և ներկայացնում է տվյալները, որոնցով հնարավոր է կիսվել ընկերների հետ:

Data Widget

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս հավելվածը չափում և ցույց է տալիս տվյալների օգտագործման չափը, որը հնարավոր է տեսնել օրվա, շաբաթվա և ամսվա կտրվածքով:

Xylo

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա երաժշտական հավելված է, որը նախատեսված է երեխաների համար: Այն թույլ է տալիս նվագել և երգել միաժամանակ: