Հայտնի են Startup Boost Weekend-ի հաղթողները

Հայտնի են Startup Boost Weekend-ի հաղթողները

Մարտի 17-19-ը Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում անցկացվեց Startup Boost Weekend, որին մասնակցեցին Սլավոնական և Ամերիկյան համալսարանների ուսանողները:

Միջոցառման ընթացքում մասնակիցներից կազմվեցին թիմեր, որոնք աշխատեցին առանձին գաղափարների իրականացման շուրջ, բիզնես մոդելների ստեղծման վրա, որից հետո ստացան մասնագետների մենթորների խորհուրդներն ու գնահատականները և վերջնական փիչինգից հետո ընտրվեցին առաջին 3 մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը:

Այսպիսով առաջին տեղում է Bridge-ը, որն առաջարկում է կապող հարթակ ուսանողների և արդեն իսկ աշխատողների միջև: 2-րդ տեղում  Send to Soldier-ն է, իսկ 3-րդում՝ Quick Survey-ը:

1-ին տեղը գրաված թիմը հնարավորություն կունենա զարգացնել սթարթափը EPIC ինկուբատորում, նաև ներկայացնել գաղափարը հուլիսին կայանալիք Sevan Startup Summit-ում: Հաղթող թիմը նաև ստացավ 600 դոլար ֆինանսական պարգև:

Այս եռօրյա միջոցառման նպատակն էր ստեղծել գրավիչ միջավայր յուրահատուկ գաղափարներով, հեռանկարներով ու գիտելիքներով օժտված ուսանողների ձեռներեցության զարգացման համար՝ առանց մասնագիտական սահմանափակման:

Սա նոր հնարավորություն էր տարբեր հմտությունների տիրապետող ուսանողների՝ ծրագրավորողների, դիզայներների, մարքեթոլոգների, ապրանքային մենեջերների և բոլոր սթարթափ էնտուզիաստների համար համատեղ ուժերով ընդամենը 54 ժամում նոր սթարթափներ ստեղծելու համար:

Նշենք, որ Startup Boost Weekend-ը կազմակերպվել էր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի  և ՀԱՀ EPIC կենտրոնի համագործակցությամբ:

This slideshow requires JavaScript.