Նոր ֆունկցիա Instagram-ում

Instagram-ում ավելացել է նոր գործառույթ: Այժմ հնարավոր է պահպանել ուղիղ հեռարձակումները՝ դրա ավարտից անմիջապես հետո: Նախկինում live տեսահեռարձակումը անհետանում էր և չէր պահպանվում՝ ավելի ուշ դիտելու համար:

Այս ֆունկցիայից օգտվելու համար ընդամենը անհրաժեշտ է ուղիղ տեսահեռարձակումն ավարտելուց հետո սեղմել էկրանի վերին աջ անկյունում տեղակայված «Save» կոճակը: Այն դեռևս կանհետանա Instagram- ի հավելածից, բայց կպահպանվի սմարթֆոնում, որը ցանկության դեպքում հնարավոր կլինի կրկին հրապարակել: Տեսագրությունը կարող է պահպանել միայն այն հեռարձակած օգտատերը, մյուսները չեն կարող:

Նշենք, որ պահպանվում է միայն տեսանյութը, իսկ հավանումներն ու մեկնաբանությունները անվերադարձ անհետանում են: