Սիրիահայերի համար դասընթաց՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն իրականացնում է 3Ds MAX ծրագրի դասընթաց՝ նախատեսված սիրիահայ երիտասարդների համար:

‹‹Դասընթացը մեկնարկել է մարտի սկզբին և կտևի 3 ամիս:  Հատուկ մշակված ծրագիրը և անհատական մոտեցումը հնարավորություն կընձեռի սիրիահայ երիտասարդներին լիարժեք տիրապետել 3Ds MAX ծրագրին, հեշտությամբ գտնել աշխատանք, ինչպես նաև ստացած գիտելիքն ու ստեղծագործական պոտենցիալը կիրառել իրենց աշխատանքներում››,-նշում է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի ծրագրի ղեկավար Էմիլիա Հարությունյանը:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է ՁԻՀ-ի և C-DAC կենտրոնի կողմից:

Նշենք. որ դասընթացը կազմակերպվել է Սիրիահայերի տնտեսական ինտեգրման ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Գերմանիայի տնտեսական միավորման և «Սիրիահայերի Միություն» ՀԿ-ի հետ համատեղ: