ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
“On Demand” Personal Sales Goal Tracker
Գինը՝ 4.99$ – անվճար
Սա լավ հավաելված է վաճառքի մասնագետների համար: Հնարավոր է սահմանել նպատակներ, պլանավորել գործողությունների հերթականությունը, զանգերի ու հանդիպումների ցանկը և քայլ առ քայլ հասնել սահմանված նպատակներին` աշխատանքն ավելի համակարգված դարձնելով:
Onion Force
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս խաղում պետք է պաշտպանել թագավորին: Խաղն ունի 30 աշխարհ, 3 տարբեր կերպարներ, 6 միջավայրեր խաղալու համար:
Decibel Meter
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածը իրական ժամանակում չափում է ձայնը և թույլ է տալիս խուսափել աղմկոտ միջավայրերից: Հնարավոր է բացահայտել համեմատապար անաղմուկ և հանգիստ տարածքները:
Word Cookies!
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա ուղեղը մարզելու համար նախատեսված փազլ բառախաղ է:
Farm Games
Գինը՝ 3.99$ – անվճար
Սա փազլ խաղ է՝ նախատեսված երեխաների համար: Պետք է օգնել Լիլիին ֆերմայի գործերում՝ լուծելով գլուխկոտրուկներ:
PrintCentral
Գինը՝ 4.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով հնարավոր է i-սարքավորումը կապել ցանկացած տպիչի հետ և տպել ֆայլեր: