Լավագույն զարթուցիչ հավելվածները

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով  լավագույն զարթուցիչ հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

Timely (AndroidiOS)

Գինը` անվճար

Սա գեղեցիկ և պարզ դիզանյով զարթուցիչ է, միաժամանակ ֆունկցիոնալ է: Թույլ է տալիս արագ և հեշտորեն սահմանել նախընտրելի ժամը: Հնարավոր է անհատական ցանկությամբ ընտրել հավելվածի դիզայնը՝ գույները: Զարթուցիչի զանգն անջատելու համար բավական է այն շրջել, երբ սմարթֆոնը ձեռքում է և գործողություն եք դրանով կատարում, ապա այն ավտոմատ կերպով անձայն ռեժիմով է աշխատում:

Alarmy (AndroidiOS)

Գինը` Android անվճար, iOS $1.99

Սա համարվում է աշխարհի ամենադաժան զարթուցիչներից մեկը: Քնեք, եթե կարող եք, այն հնարավոր չէ լռեցնել պարզապես մեկ կոճակ սեղմելով: Երբ օգտատերը կարգավորում է զարթուցիչի ժամը, նաև ընտրում է այն վայրի նկարը, որը պետք է նկարի զանգը հնչելու ժամանակ, որպեսզի այն անջատվի: Այդպես հաճախ օգտատերերը ընտրում են լվացարանը կամ էլ սուրճի սարքը, ինչպես տեսանյությում է: Սա դաժան, բայց միաժամանակ զվարճալի հավելված է: Առաջարկվու են նաև մաթեմատիկան պարզ խնդիրներ, որոնց ճիշտ պատասխանի դեպքում միայն կանջատվի զանգը:

Carrot Alarm Clock (iOS)

Գինը`$1.99

Այս հավելվածը առավոտյան վաղ արթնանալ չսիրողների համար է: Արհեստական ինտելեկտը կօգնի հետաքրքիր ձևով արթնանալ: Carrot-ը կսկսի խոսել և ամեն անգամ տարբեր առաջադրանքներ տալ, ինչպես օրինակ թափահարել, կոճակներ սեղմել, շոշափել էկրանը և այլն, որոնք կատարելու դեպքում միայն կանջատվի: Հավելվածը  յուրօրինակ դիզայնով տարբերվում է այլ նմանատիպ հավելվածներից:

AlarmMon (AndroidiOS)

Գինը` անվճար

Այս հավելվածը նույնպես խոստանում է օրվա հետաքրքիր սկիզբ: Այն արթնացնում է անիմացիոն խաղերի միջոցով: Նախընտրելի ժամը սահամանելիս հնարավոր է ընտրել անիմացիոն կերպարը և խաղը, որով կցանկանաք սկսել օրը: Արթնացնելող խաղերով զարթուցիչ հավելվածն ունի ավելի քան 20 միլիոն ներբեռնում: