Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 24)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Budgets

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը բյուջեն ավելի արդյունավետ կառավարելու համար է: Այն թույլ է տալիս ծրագրել ծախսերը և վերահսկել դրանք:

Videomator

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա տեսանյութեր խմբագրելու համար նախատեսված հավելված է: Այն պարունակում է բազմաթիվ ֆիլտրեր, որոնց միջոցով հնարավոր է նորովի ներկայացնել տեսանյութերը:

AP U.S. History 5 Steps to a 5

Գինը՝ 9.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են քննության Միացյալ Նահանգների պատմությունից: Հավելվածն առաջարկում է 5 քայլ՝ հեշտացնելու մեծաքանակ տեղեկատվությունը արագ ընկալելու և յուրացնելու համար:

Teeter

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղում պետք է պահպանել գնդակի հավասարակշռությունն այնպես, որ չընկնի անցքերի մեջ: Այն ունի աստիճանբար բարդացող 120 աշխարհ:

Workflow: Powerful Automation Made Simple

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս հավելվածը հեշտացնում և համակարգված է դարձնում առօրյա գործողությունները: Կարելի է պատրաստել GIF-եր, գտնել մոտակա սրճարանները, ներբեռնել նկարներ, հետևել քաշի փոփոխություններին և բազաթիվ այլ գործողություններ կատարել՝ ըստ նախընտրության:

Wake Alarm Clock

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա գեղեցիկ դիզայնով և բազմապիսի հնարավորություններով զարթուցիչ է, որին հնարավոր է լռեցնել թափահարելու, շոշափելու կամ էլ պարզապես շրջելու միջոցով: