Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Eighty-Eight

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղը դուր կգա տրամաբանական փազլներ նախընտրողներին: Պետք է վերևից իջնող թվերով ստեղծել շղթայական ռեակցիա և միավորներ հավաքել, միաժամանակ թույլ չտալ, որպեսզի լրացվեն բոլոր ազատ տարածքները:

Shark Puzzles

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա դասական փազլ է՝ նախատեսված երեխաների համար: Այստեղ պետք է հավաքել ծովային կենդանիների նկարներ: Հավելվածը թույլ է տալիս ստեղծել նաև անհատական փազլներ խաղալու համար:

Find My Fitbit

Գինը՝ 5.99$ – անվճար

Այս հավելվածը պետք է կգա Fitbit-ը կորցնելու դեպքում: Այն Bluetooth ազդանշանի միջոցով րոպեների ընթացքում գտնում է մոտակա բոլոր սարքավորումները, ցույց տալիս դրանց կոնկրետ տեղը քարտեզի վրա:

Musemage

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա լուսանկարչական հավելված է, որի միջոցով հնարավոր է խմբագրել նկարներն ու տեսանյութերը 33 ոսպնյակների և հատուկ էֆեկտների, 44 գունային ֆիլտրերի միջոցով և այլ գործիքների միջոցով: