Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S8/S8+ սմարթֆոնները

Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S8/S8+ սմարթֆոնները

Samsung ընկերությունը այսօր պաշտոնապես ներկայացրել է Samsung Galaxy S8 /S8+ սմարթֆոնները, որոնք շուկայում կլինեն Ապրիլի 21-ից: Ինպես երևում է, նախկինում տարածված կանխատեսումները մեծամասամբ համապատասխանում են իրականությանը:

Samsung Galaxy S8 /S8+ ի դիսփլեյը կորացած եզրերով է: Ձախ կողմում տեղակայված են ձայնը կարգավորող և Power կոճակները: Սմարթֆոնի վրա բացակայում են ֆիզիկական նավիգացիոն ստեղները և մատնահետքի սկաների կենտրանական կոճակը: Ներկայացված են սև, մոխրագույն և արծաթագույն գունային տարբերակներով:

Տեխնիկական բնութագիր՝

  • 5.8/6.2 դյույմ Super AMOLED դիսփլեյ
  • Snapdragon 835 պրոցեսոր
  • 4 Գբ RAM (օպերացիոն հիշողություն), 64 Գբ ներքին հիշողություն
  • 12 Մպ հիմնական տեսախցիկ
  • 8 Մպ դիմային տեսախցիկ
  • 3,000/3,500 մեգաԱմպեր մարտկոց
  • Bixby ձայնային օգնական
  • Օպերացիոն համակարգ՝ Android 7.0