ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Relax Rain
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի հանգստացնել նյարդերը: Այն առաջարկում է 6 տարբեր անձրևների ձայներ: Հնարավոր է միացնել նախընտրելի ձայնագրությունը, սահմանել ժամանակ և հանգստանալ: Այն կօգնի քնել:
TallySheet – The Garage Sale Cash Register App
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածը կօգնի վաճառքներ իրականացնելիս՝ հետևել և միշտ տեղեկացված լինել դրանց ընթացքից:
ACTPrinter
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա վիրտուալ տպիչ է: Այս հավելվածով հնարավոր է ֆայլերը փոխարկել PDF ֆորմատի և դրանք տարածել Apple սարքավորումների միջև: Սա հատկապես պետք կգա գործուղումների ժամանակ՝ փաստաթղթերը ձեռքի տակ ունենալու համար:
Green Riding Hood
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա հեքիաթ խաղ է մի աղջկա մասին, որը սիրում է ծաղիկներ և բանջարեղեն աճեցնել: Անիմացիոն մինի-խաղերի միջոցով պետք է օգնել նրան այգեգործության հարցերում:
Prompts
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա գեղագրության համար նախատեսված հավելված է, որը թույլ է տալիս ստեղծագործական մոտեցում ցուցաբերել տեքստային աշխատանքին:
Brainbean
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս խաղը երեխաների համար է, այն բազմաբնույթ խաղերի միջոցով մարզում է ուղեղը, զարգացնում ստեղծարար մտածողությունը, տրամաբանությունը և այլն: