Telegram-ում ավելացել է աուդիոզանգերի հնարավորություն

Telegram-ում ավելացել է աուդիոզանգերի հնարավորություն

Telegram մեսենջերում ձայնային զանգերի գործառույթ է ավելացել: Բոլոր զանգերը պաշտպանված կլինեն end-to-end գաղտնագրմամբ: Աշխարհում Telegram-ի լայն տարածումը կարելի է ասել նաև գաղտնիության շնորհիվ էր: Մեխանիզմը  պարզ է, որպեսզի վստահ լինեք, որ ձեր խոսակցությունը ամբողջովին պաշտպանված է և գաղտնի է, ապա պետք է զրուցակցի և ձեզ մոտ էմոջիների դասավորությունը լինի նույնը:

Յուրաքանչյուր զանգի ժամանակ Telegram-ի նեյրոցանցը կուսումնասիրի օգտատիրոջ և բջջային սարքավորման վարքը: Հավաքված տեղեկությունները արհեստական ինտելեկտը կօպտիմիզացնի տասնյակ չափանիշներով՝ զանգերի որակը բարելավվելու նպատակով:

Նեյրոցանցը հասանելիություն չունի չաթի բովանդակությանը, այն կօգտագործի միայն տեխնիկակակն ինֆորմացիան՝ կապի արագության, կուրստների տոկոսները և այլն:

Telegram-ում կա նաև օգտատերերին ֆիլտրելու հնարավորություն, որը թույլ կտա արգելափակել ոչ ցանկալի օգտատերերին և չստանալ ձայնային զանգեր նրանցից: Բացի այդ, նախատեսվում է զրուցակցի ինքնության հաստատման մեխանիզմ գործարկել` շփման անվտանգության բարձրացման նպատակով: Փոփոխությունների արդյունքում ինտերֆեյսը չի տուժել, պարզապես ավելացել է զանգի կոճակը:

Աուդիոզանգերն արդեն կարող են փորձարկել Արևմտյան Եվրոպայի բնակիչները: Մյուս օգտատերերը կկարողանան նոր ծառայությունից օգտվել առաջիկայում:  Նշենք, որ նոր գործառույթը հասանելի կլինի iOS և Android օգտատերերին: