Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Owen’s Odyssey

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է օգնել փոքրիկ թռչունին մութ պալատում թռնելով հաղթահարել խոչընդոտները և միավորներ հավաքել:

Division Flashcard Match Games

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված փազլ է: Մաթեմատիկական գլուխկոտրուկները կզարգացեն երեխայի տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու կարողութունը:

Hatchi

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ռետրո ոճով պատրաստված խաղ է, որտեղ պետք է վիրտուալ կերպով պահել, խնամել ու մեծացնել տնային կենդանու: Նմանատիպ խաղերը հատկապես տարածված էին 90-ականներին:

Metropolitan HD

Գինը՝ 1.99$ – անվճար

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանագարանի ավելի քան 1500 նմուշից բաղկացած գեղարվեստական հավաքածուն կարելի է գտնել այս հավելվածում: Հնարավոր է տեսնել, ծանոթանալ արվեստի բացառիկ գործերին, տեղեկանալ դրանց հեղինակների կենսագրությանն ու ստեղծման պատմությանը:

Even Monsters Get Sick

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է բուժել անիմացիոն հրեշներին: Կարեկցանք դրսևորել և ամենօրյա խնամքի ու խաղերի միջոցով առողջացնել նրանց: