Android օպերացիոն համակարգը գերազանցել է Windows-ին. StatCounter-ի հետազոտությունը

Android օպերացիոն համակարգը գերազանցել է Microsoft ընկերության Windows-ին և դարձել է աշխարհում ամենատարածվածն ու հանրահայտը: Սա վերաբերվում է ոչ միայն մոբայլին, այլ ամբողջ շուկային: Web թրաֆիկի հետազոտող StatCounter ընկերության մասնագետները հայտնել են, որ աշխարհում Android համակարգի օգտատերերը ավելի շատ և հաճախ են օգտվում ինտերնետից, քան այլ օպերացիոն համակարգերի օգտատերերը:

StatCounter-ը հետազոտել է Android, iOS, Windows և macOS համակարգերի օգտագործողների ակտիվությունը ինտերնետում, որի արդյունքները բեկումնային են տեխնոլոգիական աշխարհում և ռեկորդային Android-ի համար:

Տարբերությունը դեռևս այնքան էլ մեծ չէ. 37,93% պատկանում է Android-ին, 37,91% -ը Windows-ին: Սակայն Google-ի համակարգը կայուն աճ է գրանցել վերջին 5 տարիների ընթացքում:

Սա նոր էջ է տեխնոլոգիաների աշխարհում և ժամանակաշրջանի ավարտ, որը նշանակում է Windows-ի առաջատարության ավարտը օպերացիոն համակարգերի շուկայում, որտեղ գլխավորում էր 1980-ականներից սկսած: Սա նաև Android-ի բեկումնային առաջընթաց է, որից 5 տարի առաջ շուկայի միայն 2,4% էր օգտվում: Այսպես է բնութագրել StatCounter-ի ղեկավար Ադան Քալլենը:

Բայցևայնպես, Windows-ը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը (84%) համակարգիչների և նոթբուքերի շուկայում: