Memoji. սելֆիները էմոջիներ դարձնող նոր հավելված

Memoji կոչվող սելֆիներ խմբագրող նոր հավելվածը մեծ տարածում է գտնում iOS օգտատերերի շրջանում: Այն սելֆին վերածում է էմոջիի: Փոխում է նկարում դեմքի արտահայտությունը և հաղորդում նոր տրամադրություն սթիքերների գործածմամբ: Նկարները կարելի է դարձնել նաև GIF և վիդեո:

Հնարավոր է հենց հավելվածով լուսանկարել կամ էլ ընտրել նկարներից որևէ մեկը, որից հետո լացող, ծիծաղող կամ էլ համբուրող էմոջիներով ստանալ նոր սելֆի-էմոջի: Սա պատրաստված է  Snapchat-ի ֆիլտրների նմանությամբ: Նկարներով կարող եք կիսվել նաև սոցցանցերում: