Համացանցում հայտնվել են iPhone 8-ի մասին նոր մանրամասներ

Համացանցում հայտնվել են iPhone 8-ի մասին նոր մանրամասներ

Համացանցում հայտնվել են iPhone 8-ի մասին նոր մանրամասներ: Հրապարակվել է Apple ընկերության ձեռք բերած արտոնագիրը, որը բացահայտում է iPhone 8-ի մասին: Ըստ արտոնագրի տվյալների` կորպուսի պատրաստման համար «հեղուկ» մետաղ կկիրառվի:

Նշվում է, որ սմարթֆոնի հետին վահանակը կարող է պատրաստվել «մետաղական ապակուց» ամրություն հաղորդելու համար: «Հեղուկ մետաղը» հատուկ խառնուրդ է, որը պարունակում է տիտան, ցիրկոնիում, պղինձ, նիկել և այլ նյութեր: Մետաղն արտաքինից ապակի է հիշեցնում, սակայն առանձնանում է բավականին բարձր ամրությամբ:

Այդ մետաղի գործածումը թույլ կտա խուսափել կորպուսի փոքր քերծվածքներից, նաև այն կդարձնի առավել դիմացկուն: Տարվա ամենասպասված սմարթֆոնի մասին համացանցում հաճախ են ծավալվում քննարկումներ ու ներկայացվում նոր կանխատեսումներ, ամենատարածված կարծիքների մասին կարող եք կարդալ այստեղ:

Թեգեր: Apple, iPhone 8