Twitter-ը թողարկել է Lite հավելված

Twitter-ը թողարկել է Lite հավելված

Twitter-ը թողարկել է նոր Twitter Lite հավելվածը՝ թույլ ինտերնետային կապ ունեցող երկրներում տարածվելու նպատակով: Twitter Lite-ը օգտագործելու համար պետք է մոբայլի web բրաուզերով մուտք գործել mobile.twitter.com հասցե, որից հետո բացել ձեր հաշիվը:

Lite տարբերակում կարելի է գտնել Twitter-ի գրեթե բոլոր ֆունկցիաները: Օրինակ այն թույլ է տալիս տեսնել և թվիթել մեդիա ֆայլեր, սակայն ուղիղ հեռարձակում անել կամ խմբագրել նկարները հնարավոր չէ: Lite կաշխատի ավելի արագ և թեթև՝ խնայելով տվյալների օգտագործումը:

Տվյալները խնայող ֆունկցիան կարելի է ակտիվացնել մենյուի կարգավորումներից «Data Saver» կոճակով: Ֆունկցիան տվյալների օգտագործումը կխնայի 70%-ով:

Twitter Lite-ը հնարավոր է կցել սմարթֆոնի home page-ին, այն նաև կուղարկի ծանուցումներ նոր թվիթների մասին: