Ինչպե՞ս արագ և անվճար ուղարկել անսահմանափակ ծավալով ֆայլեր

Հաճախ անհրաժեշտություն է առաջանում ընկերներին, գործընկերներին ուղարկել մեծ ծավալով ֆայլեր՝ երկար տեսանյութեր, նկարների արխիվ, ֆայլեր և այլն: Առաջարկում ենք պարզ միջոց, որը կլուծի մեծածավալ ֆայլեր փոխանցելու խնդիրը՝ խնայելով ժամանակը:

Ներկայացնում ենք Take A File ծառայությունը, որը թույլ է տալիս ուղարկողի համակարգիչը կապել հասցեատիրոջ համակարգչին, արդյունքում ֆայլերը մեկից մյուսին է փոխանցվում կարճ ժամանակում: Ամենակարևորն այն է, որ չկա սահմանափակում, կարելի է ցանկացած չափի ու քանակի ֆալեր փոխանցել՝ առանց գրանցման անհրաժեշտության:

Օգտագործման ալգորիթմը հեշտ է: Բացում եք Take A File-ի էջը, որից հետո ֆայլերը, որոնք ցանկանում եք փոխանցել, պետք է քաշել և թողնել էջի վրա: Հնարավոր է ֆայլերով թղթապանակ նույնպես գցել, որն ավտոմատ կերպով կվերածվի արխիվի:

Այս գործողությունից հետո ձեզ կտրվի ընտրության հնարավորություն՝ ֆայլերի փոխանցումը կատարել միանգամից համակարգչի մեջ, թե բեռնել ամպային համակարգում, որի ծավալն սահմանափակվում է 512 մեգաբայթով: Հարկավոր է ընտրել առաջին տարբերակը և սեղմել ձախ կողմի վրա, դրանից հետո անմիջապես կստանաք ակտիվ հղում, որը պետք է ուղարկել հասցեատիրոջը, որն էլ անցնելով ձեր ուղարկած հղումով կարող է բեռնել անհրաժեշտ ֆայլերը:

Ուշադրություն դարձրեք, որ երկու կողմերի՝ թե՛ ուղարկողի, թե՛ ստացողի համակարգիչները պետք է միացված լինեն և բացված լինի  Take A File web-ծառայության էջը: Փոխանցման հաջող ավարտի մասին կստանաք բրաուզերային ծանուցում:

Նշենք, որ այս միջոցը անվճար է և օգտագործման համար չի պահանջում պարտադիր գրանցում: Սակայն, գրանցված օգտատերերի համար կա բոնուս՝ կոնտակտների ցանկը պահպանվում է, արդյունքում միևնույն օգտատիրոջը հաճախ ֆայլեր ուղարկելն ավելի է արագանում ու հարմարավետ դառնում: