Facebook Messenger-ում ավելացել է վիրտուալ օգնական

Facebook Messenger-ում ավելացել է վիրտուալ օգնական

Facebook Messenger-ում ավելացել է նոր վիրտուալ օգնական՝ օժտված արհեստական ինտելեկտով (artifical intelligence): Այն ստացել է «M» անվանումը: Օգնականը կվերլուծի օգտատերերի զրույցը և կառաջարկի բազմաբնույթ ֆունկցիոնալությամբ գործողություններ՝ հիմնվելով զրույցի բովանդակության վրա: Օրինակ սթիքերներ կուղարկի օգտատիրոջ անունից, զրույցի ընթացքում կկիսվի գտնվելու վայրով, տաքսի կկանչի  Uber և Lyft ծառայություններից, խմբային չաթերում հարցումներ կանցկացնի և այն:

Այս ֆունկցիան կարող է և՛ օգտակար լինել, և՛ փոքր-ինչ անհանգստացնող: M-ը անջատել հնարավոր չէ, բայց հաղորդվում է, որ կարելի է անջատել որոշ գործողությունների առաջարկներ:

Այս ֆունկցիան թեստավորման փուլում էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից, այժմ այն հասանելի է դեռ միայն Միացյալ Նահանգներում iOS և Android համակարգերի համար:

 

Վերջերս Messenger-ում ավելացել էին ռեակցիաներով (Like, Love, Haha, Wow, Sad և Angry) հաղորդագրությունները գնահատելու և Live Location՝ իրական ժամանակում գտնվելու վայրի կոորդինատներով կիսվելու ֆունկցիաները: