ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Wax for iPhone
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածով հնարավոր է ստեղծել ձայնագրությունների սեփական հավաքածուն: Այն թույլ է տալիս փնտրել, գտնել և նույնականացնել ձայնագրությունները՝ շտրիխ-կոդերի սկանավորման, արտիստի անունով, ժանրով որոնման, կամ էլ ինֆորմացիան գրելով ներմուծելու միջոցով:
Shower Savvy
Գինը՝ 0.99$ – անվճար
Լողանալու ընթացքում մարդիկ ամենաշատն են ծախսում ջուրը: Այս հավելվածը ստեղծվել է ջրի խնայողության համար: Այն թույլ է տալիս չափել և կառավարել հոսող ջրի քանակը, ցունցուղ ընդունելու տևողությունը:
Magnifier Flash
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածը նախատեսված է վատ տեսողություն ունեցողների համար, ովքեր դժվարանում են կարդալ մանր գրվածքները: Այն կլուսավորի լապտերի օգնությամբ և կխոշորացնի տեսախցիկի միջոցով, այսպիսով կհեշտացնի ընթերցելու գործընթացը:
PhotoTangler
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա նկարներ խմբագրելու և կոլաժներ պատրաստելու համար նախատեսված հավելված է: Այն պարզ և հեշտ օգտագործվող է:
CALC Swift
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա բազմաֆունկցիոնալ հաշվիչ-հավելված է՝ օժտված հիմնական և գիտական հաշվիչներին հատուկ գործողություններով: Այն պահպանում է կատարած գործողությունների պատմությունը: Հնարավոր է փոխել ինտերֆեյսի գույները: