Hi Tech կիբեռանվտանգության կենտրոնը կազմակերպում է ծրագրավորման բաց դասընթացներ

Hi Tech կիբեռանվտանգության կենտրոնը  կազմակերպում է ծրագրավորման բաց դասընթացներ

«ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպում է ծրագրավորման բաց դասընթացներ։ Դասընթացները հաջողությամբ ավարտած անձինք հնարավորություն կստանան աշխատանքի անցնել «ՀայՏեք» կենտրոնի գործընկեր ծրագրավորման ընկերություններից մեկում։

Դասընթացները մեկնարկելու են ապրիլի 18-ից։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ:

Նշենք նաև, որ ապրիլի 13-ին «ՀայՏեք» կենտրոնում կկայանա կիբեռանվտանգության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողով:

Գիտաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին ծանոթանալ միջազգային լավագույն փորձին և տեղեկացված լինել կիբեռանվտանգության ժամանակակից լուծումներին ու մոտեցումներին։

Մասնակիցներին կներկայացվեն ոլորտի միջազգային առաջատարներից մեկի՝ Checkpoint Software ընկերության նորարարական լուծումները։ Checkpoint Software ընկերությունը հիմնադրվել է 1993 թ. և առաջինն է ՏՏ անվտանգության ոլորտում կիրառել FireWall-1, ինչպես նաև սեփական արտադրության State ful inspection համակարգերը:

Մասնակցության համար մուտքն ազատ է: