PicsArt հավելվածը Google Play-ում ընդգրկվել է Խմբագրի ընտրանու (Editor’s Choice) հավելվածների ցանկում: Հավելվածը օգտատերերին հնարավորություն է տալիս խմբագրել լուսանկարներ, տեսահոլովակներ և այն թույլ է տալիս կիսվել սեփական ստեղծագործություններով և շփվել հավելվածի այլ օգտատերերի հետ։
PicsArt-ը բազմիցս ստացել է միլիոնավոր դոլարների ներդրումներ, ինչպես նաև ընդգրկվել է լավագույն բջջային հավելվածների վարկանիշերում։ Նշենք, որ ավելի քան 3000 գործիքներ ու հատուկ էֆեկտներ պարունակող PicsArt-ը հասանելի է 20 լեզուներով գրեթե ամբողջ աշխարհում: Վերջերս հավելվածում ավելացան նոր հնարավորություններ՝ սեփական սթիքերներ պատրաստելու և Remix Chat խմբային չաթում դրանցով կիսվելու և շփվելու համար:
Հավելվածն արդեն ունի 400 միլիոն ներբեռնում և ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր: Այն հասանելի է iOS, Android և Windows օպերացիոն համակարգերում: