NASA Space Apps Challenge 2017-ի հայաստանյան փուլի գրանցումն սկսված է

Հայաստանում երկրորդ անգամ կայանալու է NASA-ի 6-րդ միջազգային Տիեզերական հավելվածների մրցույթի հայաստանյան փուլը: Մրցույթն անցկացվում է ապրիլի 29-ից 30-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում:

  • Տեղական միջոցառման ընթացքում հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես:
  • Ստեղծել մի լուծում, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն:
  • Մարտահրավերների լուծումներ առաջարկել օգտագործելով NASA-ից և այլ գլոբալ մասնակից կազմակերպությունների իրական տվյալների շտեմարանները:
  • Ներկայացնել թիմի նորարարական լուծումը տեղական և միջազգային ժյուրիին՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:
  • Մրցել NASA-ի նորարարական բաց հարթակում միջազգային ճանաչում ձեռքբերելու համար:
  • Ստանալ ոլորտի ճանաչված փորձագետների կարծիքներն ու արձագանքները:

Այն կտևի 24 ժամ, այս տարվա մրցույթի թեմաներն են՝

  • Մտածեք և ստեղծեք /#IdeateandCreate,
  • Երկիրը եւ մենք /#TheEarthandUS,
  • Զգուշացեք, առջևում վտանգ կա/#WarningDangerAhead,
  • Կապույտ մոլորակ/ #PlanetaryBlues,
  • Մեր էկոլոգիական միջավայրը/ #OurEcologicalNeighborhood:

Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի լինեն այլ մասնակիցների համար: Մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների քանակը սահմանափակ է:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ՝  մրցույթի մասնակցության վայր ընտրելով Հայաստանը: Գրանցման վերջնաժամկետը ապրիլի 21-ն է: Մասնակից թիմերը պետք է մրցույթին ներկայանան սեփական համակարգչային տեխնիկայով:

Նշենք, որ հայաստանյան փուլի կազմակերպիչը X-TECH ընկերությունն է Locator ընկերության հետ համատեղ: Այս տարի մրցույթն աշխարհում անցկացվում է արեդն 6-րդ անգամ, Հայաստանում՝ 2-րդ:

Նախորդ տարի 1-ին տեղում MARS LIVE նախագիծն էր: Թիմն իր գաղափարն իրականացրել էր «Ճանապարհորդություն դեպի Մարս» թեմայի շրջանակներում: MARS LIVE-ը ներկայացրել էր մոբայլ հավելված, որը թույլ է տալիս սիմուլացիա անել մարդկանց կոլոնիան Մարսի վրա:

GPS համակարգի համադրումով օգտվողը տեսնում է իր դիրքը Մարսի վրա, կարող է ստանալ և կատարել առաջադրանքներ, հաղորդակցվել այլ մարդկանց հետ, որոնք օգտվում են հավելվածից: Հավելվածն օգտվում է մի շարք API-ներից և հավելվածի մեջ հավաքում մեծ քանակությամբ անհրաժեշտ ինֆորմացիա: