Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 13)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 13)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Farm Story Maker Activity Game for Kids and Toddlers Premium

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա մինչև 5 տարեկան երեխաների համար նախատեսված խաղ է, որտեղ պետք է օգնել Լիլիին ֆերմայի գործերում: Խաղում կա մոտ 100 անիմացիոն զվարճալի սթիքեր:

Complete calendar, event planner & time tracker

Գինը՝ 9.99$ – անվճար

Սա կարող է դառնալ միլենիալների նախընտրելի հավելվածներից մեկը: Սա միջոցառումների ու սպասվող իրադարձությունների յուրօրինակ օրացույց է:

The Labyrinth

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է պահպանել գնդակի հավասարակշռությունը և հաղփահարել լաբիրինթները՝ խուսափելով անցքերից: Խաղն ունի աստիճանաբար բարդացող 50 փուլ:

Star Wars™ Pinball 5

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա դուր կգա «Աստղային պատերազմների» սիրահարներին, Pinball խաղի սեղանները ֆանտաստիկ սագայի կերպարների նկարներով է:

Open Bar!

Գինը՝ 2.99$ – անվճար

Սա պարզ ու գունավոր ինտերֆեյսով փազլ խաղ է: