Vkontakte-ում Live հեռարձակման ֆունկցիան հասանելի է դարձել բոլոր օգտատերերին

Vkontakte-ում Live հեռարձակման ֆունկցիան հասանելի է դարձել բոլոր օգտատերերին

Vkontakte սոցցանցում ուղիղ տեսահեռարձակումների ֆունկցիան հասանելի է դարձել բոլոր օգտատերերի և խմբերի համար: Գործառույթից կարելի է օգտվել համակարգչի, նոթբուքի, սմարթֆոնների և այլ սարքավորումների միջոցով:

Օգտատերերն այսուհետ հնարավորություն կունենան իրական ժամանակում կիսվել իրենց հեռարձակումներով, ռեպորտաժներ անցկացնել մասնագիտական տեխնիկայի գործածությամբ, ինչպես նաև հեռուստաալիքների և ռադիոկայանների շուրջօրյա եթերներ կազմակերպել:

Ի դեպ, հնարավոր է ոչ միայն հեռարձակել live տեսանյութեր, նաև գումար աշխատել դրանց միջոցով: Հավելվածում դիտողների համար կա վճարովի նվերներ ուղարկելու հնարավորություն: Այդ նվերների դիմաց վճարված գումարի մի մասը հասնելու է տեսանհեռարձակող օգտատիրոջը կամ էլ էջերի ադմիններին:

ուղիղ հեռարձակումները դարձել են սոցցանցերի գլխավոր թրենդը: Ամեն ինչ սկսվեց Mirkat և Periscope հավելվածներից, որից հետո հարթակ եկավ Facebook-ը և առաջատարությունը վերցրեց իր ձեռքը:

Այսօր գործում են բազմաթիվ միջոցներ ուղիղ տեսահեռարձակման համար՝ Facebook, Twitter, Instagram, Periscope, YouTube, Google, Livestream, Ustream և այլն: Նրանց թվում է նաև Vkontakte-ն: