5 լավագույն վիդեո նվագարկիչները macOS-ի համար

5 լավագույն վիդեո նվագարկիչները macOS-ի համար

Գրեթե բոլորս սիրում ենք դիտել ֆիլմեր, սերիալներ համակարգչով, իսկ սրա համար հարկավոր է լավ վիդեո նվագարկիչ, որը կկարողանա բացել բոլոր ֆորմատի մեդիա ֆայլերը, ունենա պարզ ինտերֆեյս, հնարավորինս շատ գործառույթներ և ցանկալի է լինի անվճար: Ներկայացնում ենք macOS համակարգի համար նախատեսված 5 լավագույն վիդեո նվագարկիչներ, որոնք ունեն նշված հատկությունները :

VLC-ն ունի բավականին մեծ ճանաչում ոչ միայն macOS համակարգի համար, նաև այլ հարթակներում չի զիջում իր դիրքերը: Այն ունի հնարավորությունների մեծ բազա և բացում է բոլոր ֆորմատի մեդիա ֆայլերը: Հնարավոր է ֆիլմերը դիտել ենթագրերով, սահմանել վիդեոյի ցուցադրման անհրաժեշտ արագությունը և այլն: Հարմարավետ է օգտագործման համար:

5KPlayer-ը ունի պարզ ինտերֆեյս, սա նույնպես բոլոր ֆորմատի մեդիա ֆայլերը բացում է: Օժտված է անհրաժեշտ ֆունկցիոնալությամբ, ունի նաև մի քանի էքսկլյուզիվ հնարավորություններ: 5KPlayer-ով կարելի է դիտել և ներբեռնել տեսանյութեր YouTube-ից, Vimeo, Vevo և այլ ծառայություններից նույնպես: Ի հավելումն սրան, վիդեո նվագարկիչը թույլ է տալիս բովանդակությունը տեսահեռարձակել AirPlay-ով:

Եվս մեկ բազմապլատֆորմ վիդեո նվագարկիչ: Չնայած պարզ ինտերֆեյսին, այն իր ֆունկցիոնալությամբ չի զիջում VLC-ին:

Plex-ը այնքան էլ դասական մեդիա նվագարկիչ չէ, այն լիարժեք մեդիա սերվեր է, որը պետք կգա բոլոր նրանց, ովքեր նախընտրում են վայելել ֆիլմերը հեռուստացույցի մեծ էկրանով կամ էլ մոբայլ գադջեթներով՝ iPhone-ով կամ iPad-ով:

Կարևոր առանձնահատկություններից մեկն այն է աշխատում է սմարթֆոնների, պլանշետների, TV-կցորդիչների, խաղային սարքերի և այլ սարքավորումների հետ:

  • QuickTime Player

QuickTime-ը արդեն իսկ ընդգրկված է macOS-ի կազմում, այդ պատճառով էլ այս վիդեո նվագարկիչը ներբեռնելու կարիք չկա: Սա նախորդների պես կարողանում է բացել տարբեր ֆորմատների մեդիա ֆայլեր և ֆունկցիոնալությամբ գրեթե չի զիջում: