Apple-ն իրականացնում է գաղտնի նախագիծ՝ շաքարախտով հիվանդների համար

Apple-ը վարձել է կենսաբան-ինժեներների, որոնք զբաղվելու են շաքարախտի բուժման համար նախատեսված զգայակների ստեղծմամբ: Նշվում է, որ սա գաղտնի անցկացվող նախագծի շրջանակում է արվում: Apple ընկերութունը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը:

Reuters-ի փոխանցմամբ՝ ինժեներներն աշխատելու են Պալո Ալտոյում գտնվող գրասենյակում՝ փորձելով ստեղծել Apple Watch-ի համար նախատեսված հատուկ սենսորներ, որոնք կչափեն շաքարի աստիճանը արյան մեջ, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների միջոցով կփորձեն գտնել քրոնիկ հիվանդությունների բուժման միջոցներն ու նոր էջ բացել բժշկության ոլորտում:

Ի դեպ, նախորդ տարի բրիտանական GlaxoSmithKline դեղագործական ընկերությունն ու Google-ին պատկանող Alphabet տեխնոլոգիական ընկերությունը միավորվել են՝ կենսաէլեկտրոնային սարքեր ստեղծելու նպատակով: