Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 18)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

nvNotes

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը թույլ է տալիս կենտրոնանալ գրավոր նշումների վրա: Արագ և հեշտ կերպով կարելի է ստեղծել նոր նշում, գրանցել նոթեր, բառերով արտահայտել տպավորությունները: Տեքստը հնարավոր է նաև խմբագրել:

Clue Word 2

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա փազլ բառախաղ է: Պետք է կազմել բառեր՝ ճիշտ հավաքելով փազլը:

Good Morning Sunshine Rise, Shine, Emoji Stickers

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա արևային տրամադրություն հաղորդող սթիքերների փաթեթ է: Այն պարունակկում է 29 անիմացիոն սթիքեր, որոնք յուրահատուկ կդարձնեն զրույցը:

Monogram Plus

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նախատեսված է Apple Watch-ի համար: Այն թույլ է տալիս օգտատերերին անհատականացնելու իրենց խելացի սարքավորման ինտերֆեյսը:

Nommons: Math Universe

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս խաղի միջոցով երեխաները կարող են բարելավել իրենց մաթեմատիկական գիտելիքները, զարգացնել տրամաբանությունը մինի խաղերի միջոցով: