Լավագույն անվճար VPN ծառայությունները՝ Google Chrome-ի համար

Լավագույն անվճար VPN ծառայությունները՝ Google Chrome-ի համար

Վիրտուալ մասնավոր ցանցը (VPN) թույլ է տալիս օգտատերերին ստեղծել պաշտպանված կապ, որի օգնությամբ հնարավոր է քողարկել IP-հասցեն, այցելել անհասանելի կամ էլ տվյալ երկրում արգելված կայքեր: VPN օգտագործելու համար ամենևին էլ պետք չէ լինել հաքեր կամ էլ ցանցային տեխնոլոգիաների գիտակ: Բավական է միայն բրաուզերում բեռնել web հավելվածներ, ծառայություններ, որոնցից լավագույններն ու անվճարներն այժմ ներկայացնում ենք ձեզ: 

TunnelBear VPN

TunnelBear VPN-ն մեկն է ամենահայտնի VPN ծառայություններից, որն ապահովում է արագ, հուսալի և անվտանգ կայքերի անցումները: TunnelBear օգտագործելու պարագայում՝ դուք կարող եք ընտրել 15 տարբեր երկրներից որևէ մեկը: Սկզբի համար անհրաժեշտ է բեռնել և բացել անվճար հաշիվ: Բոլոր օգտագործողներն անխտիր ստանում են 750 Մբ թրաֆիք: Այս սահմանը կարելի է ընդլայնել՝ TunnelBear-ի մասին Twitter-ում գրառում կատարելով:

Hotspot Shield

Սա նույնպես հանրահայտ VPN ծառայություն է, որն առաջարկում է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի ծառայություններ: Սկզբի համար անգամ պարտադիր չէ գրանցվելը, ուրախացնող փաստ է նաև գովազդների բացակայությունը և փոխանցվող տվյալնեի փոքր քանակը: Սակայն անվճար տարբերակը թույլ է տալիս օգտվել միայն Միացյալ Նահանգների, Կանադայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Դանիայի սերվերներից: PRO հաշիվներ ունեցողներն ունեն երկրների ավելի լայն ընտրություն, ինչպես նաև մի քանի հավելյալ ֆունկցիաներից օգտվելու հնարավորություն:

Hola VPN

Անվճար  VPN ծառայություն առանց թրաֆիքի և տվյալների փոխանցման սահմանափակման: Այն տրամադրում է 15 երկրների ընտրության հնարավորություն: Էական տարբերություններ դուք չեք նկատի Hola-ի և այս ցանկից այլ VPN ծառայությունների միջև, բայցևայնպես այս մեկի աշխատանքի մեխանիզմը տարբերվում է:

Touch VPN

Touch VPN մյուսների նման անվճար է: Որպես վիրտուալ ներկայության վայր կարող եք ընտրել 4 երկրների շարքում որևէ մեկը՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Դանիա: Արագությունը կախված է, թե տվյալ պահին քանի ակտիվ օգտատեր է օգտվում ձեր կողմից ընտրված միևնույն սերվերից:

ZenMate VPN

ZenMate-ն օգտագործելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում, որի դիմաց կստանաք անվճար VPN՝ առանց թրաֆիքի ու արագության սահմանափակման: Միակ թերությունը՝ հասանելի երկրների ընտրության հնարավորության սակավությունն է, բայց շատ օգտատերերի համար սա էլ է բավարարում: Այս ծառայության առավելություններից մեկն այն է, որ ավտոմատ կերպով ակտիվանում է պաշտպանական կապը որոշակի կայքեր մուտք գործելու դեպքում և ազատում է յուրաքանչյուր անգամ ձեռքով միացնելու անհրաժեշտությունից: